ՊԵԿ նախագահը ֆեյսբուքում հայոց լեզվի «դաս» է տվել
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը ֆեյսբուքում ճիշտ բառագործածության դաս է տալիս։ Օգտատերերից մեկը՝ Թամարա Ավանեսովան, Անանյանի ճեպազրույցի մեկնաբանություններում գրել է․ «Ի՞նչ եք ասում, բա եկեք ազգովի լրացնենք Ձեր՝ կես միլիոնի ճեղքումը», ՊԵԿ նախագահն էլ դիտողություն է արել․ «Հայերեն ճիշտ կլինի ասել ճեղքը, ոչ թե ճեղքումը»։