Սուրճի բաժակ չեմ նայում, բայց չեմ հավատում, որ որևէ մեկը հող կհանձնի կամ ազատ կարձակի Նաիրի Հունանյանին․ քաղտեխնոլոգ (տեսանյութ)
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը չի հավատում, որ որևէ իշխանություն կարող է վաղաժամկետ արձակել Հոկտեմբերի 27-ի սպանդի գործով մեղադրյալ Նաիրի Հունանյանին։ Այդ մասին նա ասաց լրագրողների հետ հանդիպման ժամանակ։
«Ինչ էլ լինի՝ չեմ հավատում, որ որևէ իշխանություն կանի նման բան: Ինչպես չեմ հավատում, որ կա որևէ անհատ, որը կփորձի հող հանձնել, նույն ձևով կարող եմ ասել, որ չեմ հավատում, թե կգտնվի որևէ մեկը, ով Նաիրի Հունանյանին ազատ կարձակի»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի տեսակցությանը Նաիրի Հունանյանին և նրա գնահատականին, թե Հունանյանն ադեկվատ մարդ է, Կարեն Քոչարյանը կասկածանքով է մոտենում․ «Ադեկվատը շատ հարաբերական է․ եթե մարդ 20 տարի առաջ մտել և կրակահերթ է բացել պատգամավորներ վրա, ու 20 տարի կալանքի տակ է, չենք կարող երեշխավորել, որ երբ դուրս գա, հիմա էլ, օրինակ, իրեն կալանքի տակ պահողների ընտանիքներին չի վերացնի»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։