Էմինեմը հարցաքննվել է իր երգում Թրամփին վիրավորելու համար
Ամերիկայի Միացյալ Նահանգների գաղտնի ծառայության աշխատակիցները հարցաքննել են ամերիկացի ռեպ կատարող Էմինեմին:
Պատճառն այն է, որ վերջինս իր երգերից մեկի մեջ նախագահ Դոնալդ Թրամփի հասցեին սպառնալիքներ է հնչեցրել: Էմինեմը Թրամփին անվանել է «կամիկաձե», ով հնարավոր է հրթիռային հոլոքոստ իրականացնի:
Իր մեկ այլ՝ Framed երգում, Էմինեմը վատ է արտահայտվել նաև Թրամփի աղջկա՝ Իվանկայի հասցեին: Հարցաքննությունից հետո, սակայն որոշվել է գործը չհանձնել դատախազությանը: