Զորամասը լքելու արդյունքում զինծառայողը ենթարկվելու է քրեական պատասխանատվության․ Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Սյունիքի մարզի Կապան քաղաքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայողների հարցին։
«Անկախ նրանից ինչ մակարդակի աղմուկ կբարձրացվի, ինչ շոու կսարքվի, երեք օրից ավելի զորամասը լքելու արդյունքում զինծառայողը ենթարկվելու է քրեական պատասխանատվության»,-գրել է Արծրուն Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ ժամկետային զինծառայողներից մեկն ինքնակամ լքել է զորամասը և նրանից որեւէ լուր չկա: