Ռոնալդուն պատմության լավագույն ֆուտբոլիստն է․ Կոնոր Մակգրեգոր
UFC-ի նախկին չեմպիոն Կոնոր Մակգրեգորը խոսել է ֆուտբոլի ու աշխարհի լավագույն ֆուտբոլիստի մասին։ Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից։
Մակգրեգորը Ռոնալդուին անվանել է ֆենոմենալ ֆուտբոլիստ և նշել, որ նա աշխարհում լավագույնն է․ «Ռոնալդուն աշխարհի լավագույն մարզիկն է։ Նա մեծ թվով տիտղոսներ է նվաճել և պատմության լավագույն ֆուտբոլիստն է»։
Ընդգծենք, որ Մակգրեգորն ու Ռոնալդուն մտերիմ հարաբերություններ ունեն։