Մեծ Բրիտանիայում գտնված 39 մահացած մարդիկ ազգությամբ չինացիներ են եղել
Անգլիական լրատվամիջոցները տեղեկություն են տարածել այն մասին, որ հայտնի է դարձել օրերս Անգլիայի Էսսեքս կոմսությունում բեռնատարի մեջ հայտնաբերված 39 մահացած մարդկանց ազգային պատկանելիությունը:
Ըստ տեղի լրատվամիջոցների տեղեկությունների, բոլոր 39-նն էլ ազգությամբ չինացիներ են եղել: Հիշեցնենք, որ բեռնատարի մեջ հայտնաբերվել էր 39 դի, որոնց թվում և մեկ երեխա:
Բեռնատարի 25-ամյա վարորդը ձերբակալվել էր, մինչ այս պահը դեռ ոչինչ չի հայտնվում ոչ մահացածների ինքնության, ոչ էլ դեպքի այլ մանրամասների վերաբերյալ: