Թոմաս Մյուլլերը ձմռանը կփոխի իր ակումբային գրանցումը
«Մյունխենի Բավարիա»-յի հարձակվող Թոմաս Մյուլերը կարող է փոխել ակումբային գրանցումը։ Այս մասին տեղեկանում ենք SportBild-ից։
30-ամյա գերմանացին կարող է պայամանգիր կնքել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կամ «Ինտեր»-ի հետ։ Տեղափոխությունը կարող է կայանալ արդեն այս ձմռանը։
Մյուլերն արդեն իսկ չի մտնում գերմանական ակումբի ծրագրերի մեջ, քանի որ Կոուտինյոն այս պահին փայլում է ակումբում։ Այս մրցաշրջանում նա 8 խաղի է մասնակցել և դարձել 4 գոլային փոխանցման հեղինակ։