Մոհամմեդ Սալլահը մոտենում է Սթիվեն Ջերարդի ռեկորդին
«Լիվերպուլ»-ի հարձակվող Մոհամմեդ Սալլահը «Գենկ»-ի հետ խաղում խփեց իր 18-րդ գնդակը Չեմպիոնների լիգայում՝ «Լիվերպուլ»-ի կազմում:
Այս ցուցանիշով Սալլահն անգլիական ակումբի պատմության մեջ 2-րդն է: Ռեկորդակիրը Սթիվեն Ջերրարդն է, ով աչքի է ընկել 21 անգամ:
Սադիո Մանեն ու Ռոբերտո Ֆիրմինոն աչքի են ընկել համապատասխանաբար 16 և 14 անգամ: