Առողջապահության նախարարությունը՝ դեղերի հասանելիության առումով բողոքների մասին
Առողջապահության նախարարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել հիմնական դեղերի ցանկում` հաշվի առնելով մեր համաքաղաքացիների դիմում-բողոքները որոշ դեղերի հասանելիության առումով: Այս մասին հայտնում են ԱՆ լրատվության ծառայությունից։
Միաժամանակ, հարցումներ են իրականացվել Երևանի և մարզերի բժշկական հաստատություններ` ՀՀ առողջապահության նախարարի 2018 թվականի մարտի 17-ի թիվ 07-Ն հրամանում չներառված, սակայն կենսականորեն անհրաժեշտ որոշ դեղերով համալրելու վերաբերյալ: Ներկայացված առաջարկների հիման վրա հիմնական դեղերի ցանկը համալրվել է նոր դեղերով, որոնք առողջության պահպանման գործում բավարարում են բնակչության մեծամասնության պահանջները: