Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը լրջորեն մտահոգված է
Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը լրջորեն մտահոգված է Սևրի հայկական Մուրադյան վարժարանի դեմ իրականացվող վանդալիզմի կրկնվող դրսևորումներով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ից։ Այս գործողությունները չպետք է մնան անպատիժ,- նշված է դեսպանատան տարածած հայտարարության մեջ։