Վարդան Ղուկասյանը կարևոր հայտարարություն է արել (տեսանյութ)
10-ը տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա, գնացեք, Ոսկեպարը պահեք․ քաղաքացիները պաշտպանում են փողոցային առևտրով զբաղվողներին (տեսանյութ)Երևանի Կիևյան փողոցում շենքի դալանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Շուշիի 117-ամյա Կանաչ Ժամ եկեղեցին հողին է հավասարեցվել
Մեծածավալ միջոցառումներ՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում. ինչեր են հայտնաբերվել«Թքեմ Նիկոլի ու իրա կնգա երեսին». փողոցային առևտրով զբաղվող քաղաքացի (տեսանյութ)Արգիշտի Քյարամյանը Քննչական կոմիտեում նոր նշանակում է արել
Արդյոք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը
Կասեցվել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի ներկրման փորձ (տեսանյութ)ԲԸՏՄ վերահսկողության արդյունքում մարտին կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեությունՍտավրոպոլի մարզում կործանվել է ՌԴ օդատիեզերական ուժերի ՏՈւ-22Մ3 ռմբակոծիչըԱկնհայտ է, որ Ռուբեն Վարդանյանն իր կերպարով միջազգային աղմուկի առիթ է դառնում, մի բան՝ ինչից Բաքուն փորձում է համառորեն խուսանավել. ՀայրապետյանԳազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Վանաձորում, Օձունում, ԳյումրիումԻրանի վրա հարձակումների թիրախը եղել է Սպահան քաղաքի ռազմաբազան. New York TimesՀայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»Եղանակն առաջիկա օրերինՀայտնի է Միհրան Հարությունյանի առաջին մրցակիցը «Наше Дело»-ի մրցաշարումԻսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանում գտնվող օբյեկտներից մեկինԳայի պողոտայում «Opel» մակնիշի ավտոմեքենան բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել. կա 2 վիրավոր (լուսանկար)Սարգիս Խանդանյանը մեկնում է ԴանիաԵթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև հրթիռները «զննելու» համար․ Դավիթ ՏոնոյանԻնչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել էՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ» 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում, 12ամսում. «Ժողովուրդ»Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՄասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ» Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեցՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից. «Ժողովուրդ»Հրդեհ՝ Աքորի գյուղումԻսրայելը զայրացրել է ԱՄՆ-ին՝ զգուշացնելով նրանց Սիրիայում Իրանի դեմ հարձակման մասինՓաշինյանը Մխիթար Հայրապետյանին գործուղում է Սաուդյան Արաբիայի թագավորություն Մահմուդ Աբասը մերժել է Պաղեստինի՝ ՄԱԿ-ին անդամակցելու քվեարկությունը հետաձգելու խնդրանքըՄահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած 29-ամյա վարորդը և ավտոմեքենան հայտնաբերվել են Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել Արթուր Դավթյանը դուրս եկավ Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ Մայիսի 9-ին Երևանում կանցկացվի «Անմահ գնդի» ավանդական երթը «Գարդման-Շիրվան-Նախիջևանը» ողջունել է Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի հայտարարությունը 6 տարի է՝ ՀՀ-ում քաղաքական դիսկուրս ձևավորում է այդ մեկ անձը․ հավաքական մտքի ամլության ցուցանիշն է Արթիկի անտառտնտեսության հարակից ձորում հրդեհ է բռնկվել․ ծառեր են ջերմահարվել «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել է բանկի կառավարչին և աշխատակցին ԱՄՆ ռազմաօդային ուժերի զինծառայողը Կոնգրեսին խնդրում է օգնել ամերիկյան զորքերը դուրս բերել ՆիգերիցԱդրբեջանական վանդալիզմը սահմաններ չունի․ հակահայ քաղաքականության հերթական ցավալի արդյունքը Ալաշկերտը պարտվեց ԱԽ քարտուղարը «ՔՊ» նիստում զեկույց է ներկայացրել Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից
Հայց է ներկայացվել ՄՔԴ՝ Ալիևի՝ Հայաստանի նկատմամբ ցեղասպան քաղաքականությունը հետաքննելու դիմումով
Կոտայքի մարզում բախվել են Mercedes-ն ու «Կամազ»-ը. 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց
Հասարակություն

Աշխատավարձը գաղտնի բարձրացնող ու այն արդարացնող պաշտոնյաներին ուսուցիչները ժամանակին պետք է «քոթակեին»

Պետական կառավարման համակարգում պաշտոնյաները, այո՛, պետք է ստանան բարձր աշխատավարձ։ Լրագրողների հետ զրույցում այսպիսի հայտարարություն է արել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ արձագանքելով դիտարկմանը, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գաղտնի հրամանով՝ հուլիսից նախարարների աշխատավարձը դարձել է 1.5 միլիոն դրամ, իսկ փոխնախարարներինը՝ 1 միլիոն դրամ։

Իրականում Մակունցի ոգեշունչ այս տեքստը մեկնաբանելու ոչինչ չկա․ այն ինքն իրենով խոսուն, ու ՀՀ քաղաքացիների համար «խոստումնալից է» հնչում։

Պարզապես փոքրիկ հիշեցում․

Մակունցը հանդիսանում է ԱԺ մեծամասնությունը ներկայացնող այն խմբակցության ղեկավարը, որի ներկայացուցիչներն իրենց համարում են հեղափոխության ջատագովներ ու հանդես են գալիս ամպագոռգոռ հայտարարություններով, թե ամեն ինչ լավ է լինելու։

Նրանք տարբեր առիթներով չեն զլանում հայտարարել, թե հեղափոխության կարևորագույն նվաճումներից մեկը այն է, որ քաղաքացիները լավ ապրեն, որ նրանց աշխատավարձերը բարձրանան։

Կարելի է մտածել, որ իշխանությունները խաբում են, բայց մյուս կողմից էլ ախր չպետք է մոռանալ, որ «հեղափոխությունից» հետո աշխատավարձի բարձրացումներ իսկապես եղել են․ հետո՞ ինչ, որ միայն պաշտոնյաների աշխատավարձերն են բարձրացել․․․ պաշտոնյաններն էլ են քաղաքացիներ, չէ՞․․․

Ինչ վերաբերվում է Մակունցին, ապա նա համարձակություն չունի ընդդիմանալ այդ ամենին, նա կա'մ պետք է արդարացնի պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացումը, կա՛մ, հետ քայլի իրենց տուն (դա լավագույն դեպքում)․․․ ու քանի որ նա գիտակցում է, որ կարող է «բարձրյալի» ցասմանն արժանանալ, ուստի ավելորդ ոչ մի խոսք իրեն թույլ չտվեց, հայտարարելով, թե գործադիրի հետ կքննարկի, հետո կմեկնաբանի տեղի ունեցածը։

Այն նույն գործադիրի, որի «պարագլուխը» նաև «հեղափոխությունն» էր գլխավորում, որ հայտարարում էր, թե նախկին իշխանությունը գաղտնի պարգևատրումներ է արել ու աշխատավարձեր բարձրացրել, ու, որ այդ ամենին վերջ է տրվելու՝ աշխատավարձերի համատարած բարձրացում ու թափանցիկություն են ապահովելու․․․ ասաց, ու մոռացավ։ Հիմա գաղտնի պաշտոնյաների աշխատավարձև և' բարձրացնում են, և' պարգևատրում նրանց։

Ինչևէ․․․ այստեղ կա մեկ այլ ցավալի փաստ ևս։

Կառավարությունը հայտարարում է, թե կբարձրանան նաև ուսուցիչների աշխատավարձերը։ Հետաքրքիր է, ուսուցիչների աշխատավարձը ևս նույն տրամաբաությամբ ու նույն «գնաբանությամբ» են բարձրացվելո՞ւ, թե՞ բարձր աշխատավարձը միայն պաշտոնյաների համար է, ինչպես Մակունցն է ասում։

Այս ամենն իրականում նվաստացուցիչ է․ քայլարածները նվաստացնում են այն խավին, ովքեր առաջինը միացան իրենց քայլին ու նպաստեցին իշխանափոխությանը։ Դպրոցականների, բուհերի ու հենց ուսուցիչների և դասախոսների դասադուլների շնորհիվ իշխանության եկածները, այսօր կոպեկներ են նետում՝ «չալախաջը» պահելով իրենց։

Մյուս կողմից էլ երևի ճիշտ են անում․․․ հավանաբար նոր իշխանության ներկայացուցիչների ուսուցիչներն այնքան էլ լավը չեն եղել ու ճիշտ չեն դաստիարակել իրենց աշակերտներին, և հիմա սրանք քենախնդրորեն փորձում են ընդգծել իրենց սոցիալական տարանջատումը։ Եթե լավ դաստիարակեին ու ժամանակին քոթակեին, ապա սրանք ո՛չ թե կհայտարարեին, թե լավ ենք անում, որ մեր աշխատավարձը բարձրացնում ենք, այլ երախտագիտորեն վարձահատույց կլինեին՝ իրենց ստացած դաստիարակության համար։

Իհարկե, դեռևս խնդիր կա թե՛ առողջական համակարգի, թե՛ մյուս ոլորտների  աշխատակիցների վարձատրության հետ կապված, բայց առայժմ ձեռնապահ մնանք մյուսներին ևս անդրադառնալուց, քանի որ այս դասը պաշտոնյաների ու նրանց աշխատավարձի մասին է, սա դեռ «մարսել է հարկավոր»։

Իսկ Մակունցը արդեն վարձատրված է՝ նա հետ չի քայլի, որովհետև իր գնահատականով շոյեց գործադիրի ականջը։

Արմինե Մկրտումյան