Զինեդին Զիդանը կմնա «Ռեալ»-ում
Այս մրցաշրջանում շատ է խոսվում Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հնարավոր հեռացման մասին, քանի որ Արքայական ակումբը չի տպավորում:
Այս ֆոնին իսպանական հեղինակավոր Marca պարբերականը գրում է, որ մադրիդյան թիմի ղեկավարները վստահում են Զիդանին, սակայն ցանկանում են տեսնել նաև թիմի լավ արդյունքը: Հիշեցնենք, որ խոսվում էր Մոուրինյոյի մասին, ով հնարավոր է փոխարինի Զիդանին:
Քննարկվում են նաև Մաուրիսիո Պոչետինոյի և Մասիմիլիանո Ալեգրիի տարբերակները: