Զլատան Իբրահիմովիչը կարող է տեղափոխվել «Նապոլի»
Իտալական «Նապոլի»-ն դիտարկում է գնելու շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչին։ Այս մասին տեղեկանում ենք Sky Sports-ից։
Շվեդ հարձակվողին անձամբ իր թիմում ցանկանում է տեսնել հենց Կառլո Անչելոտին, ով հայտարարել էր, որ կզանգահարի ու կխոսի Զլատանի հետ։ Զլատանն էլ իր հերթին վերջերս ակնարկել էր Իտալիա վերադարձի մասին։
Ընդգծենք, որ Իբրահիմովիչն արդեն իսկ խաղացել է Իտալիայի 3 գրանդ ակումբներում՝ «Միլան»-ում, «Յուվենտուս»-ում, «Ինտեր»-ում։