Երեխային ամենայն հավանականությամբ թրաֆիքինգի են ենթարկում․ սոցապ նախարար
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Հենց նոր Երևանի կենտրոնական փողոցներից մեկում 9-10 տարեկան երեխայի տեսա, ով մոտենում էր մեքենաներին և ըստ ամենայնի գումար խնդրում: Գիշերվա այս ժամին, անչափահաս երեխային ամենայն հավանականությամբ թրաֆիքինգի են ենթարկում:
Բնականաբար զանգեցի ոստիկանություն: Իրավապահ մարմինները հնարավորինս զգոն պետք է լինեն այս երևույթի նկատմամբ: Կոչ եմ անում նաև քաղաքացիներին նման դեպքեր նկատելիս անհապաղ դմել ոստիկանություն զանգելով 1-02: Ոչ ոք, այդ թվում ծնողները, իրավունք չունեն շահագործելու երեխաներին:»