Թուրքիան հայտարարել է,որ քրդերը խախտում են հրադադարը
Թուրքիան քրդերին մեղադրել է Սիրիայի հյուսիսում հրադադարի խախտման մեջ:
«Այն ժամանակ, երբ Թուրքիան պահպանում է ձեռք բերված հրադադարը, քրդերը խախտել են այն՝ վերջին 36 ժամում 14 հարձակում իրականացնելով»,- հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը:
Հիշեցնենք, որ հինգշաբթի օրը ԱՄՆ-ն և Թուրքիան հայտարարեցին, որ պայմանավորվել են 120 ժամ հրադադար հայտարարել:
Այնուամենայնիվ շարունակվում է տեղեկություն ստացվել, որ Սիրիայի հյուսիսում կրակոցներ են հնչում: