Լուկաշենկոն հոգնել է նախագահ լինելուց
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նշել է, որ հոգնել է նախագահի երկարատև և ծանր աշխատանքից: Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից:
Նա նշել է, որ իր կյանքը նման է պտտվող անիվի մեջ վազող սկյուռիկի կյանքին:
Այս ամենի հետ մեկտեղ նա նաև ընդգծել է, որ ունենում է ժամանակ խորոված պատրաստելու և ուտելու համար: Լուկաշենկոն հավելել է նաև, որ եթե կարևոր հանդիպումներ չի ունենում, հանգստանում է: