Փաշինյանը մեզ ասել է` Խրեմլու գյուղը տալու եմ և վերջՃապոնիայում գիշերը տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժել է ութ մարդՔաշքշուկի, հրմշտոցի հետևանքով ակցիայի վայրում գտնվող քաղաքացիներից մեկի ոտքի պրոթեզը դուրս եկավ«Գոտկատեղից ներքև հարվածները մի կողմ դնել ու գնալ լուծումների հետևից». Մելքումյան (տեսանյութ)Ադրբեջանի հակագիտական հայտարարությունները՝ Խաչենի իսլամական դամբարանի մասինՔաղաքացիները փակեցին Աբովյան փողոցը․ ՈւՂԻՂԻնքնանպատակ փոփոխություններն ու տոտալ ձախողումները. «Փաստ»Կառավարության 2024 թվականի ապրիլի 18–ի հերթական նիստը՝ ուղիղ միացմամբՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարԱռողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201. «Ժողովուրդ» (տեսանյութ)Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանովՈ՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ»Սանահինցիները «կանկախանան». «Հրապարակ» ՊԵԿ-ը չգրանցված աշխատողների է հայտնաբերել նախկին պատգամավորի բիզնեսում. «Ժողովուրդ»Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ»Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին․ «Հրապարակ» ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԽաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ»
Սամվել Վարդանյանի նկատմամբ տնային կալանք և գրավ է կիրառվել
«Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ» Օսկանյանին սպասելիս․ «Հրապարակ»ԵՄ անդամակցության հարցն այլևս անհաս ցանկություն է․ ՔՊ-ականներն այս հարցում տարակարծություններ ունեն. «Ժողովուրդ»Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ»Սամվել Վարդանյանի գործով նիստն ավարտվեց, պաշտպաններն առաջարկել են 10 մլն գրավ և տնային կալանք (տեսանյութ) ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կքվեարկի կազմակերպությանը Պաղեստինի անդամակցության վերաբերյալՍի Ցզինպինը Արևմուտքին կոչ է արել Ռուսաստանին հրավիրել Շվեյցարիայում կայանալիք գագաթնաժողովին Փաշինյանը հայտարարել է, որ չի պատրաստվում գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների Հայաստանը Ռուսաստանին կոնյակի հիմնական մատակարարն է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին շտապ դիմել է Էմանուել Մակրոնին և Շառլ ՄիշելինԴարձի՛ր կադրային զինվորական՝ կերտելով ապահով ապագա․ ՊՆ (տեսանյութ) Ֆրանսիական դատարանը առգրավել է Պուտինի նախկին կնոջ վիլլան Պաշտոնապես սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիքը Արմավիրի մարզում 2-ամյա երեխան սղարանից վայր է ընկել և մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել ԼՂ-ից խաղաղապահների հեռացումը կանխատեսվում էր, սրանով պատմությունը չի ավարտվում․ Մարկեդոնով Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է. Հարավային Աֆրիկայի դեսպանը՝ քպ-ական պատգամավորին Աշխարհի գավաթ․ Դավթյանը, Ավետիսյանը և Մերդինյանը եզրափակչում են Բաքուն հայտարարում է՝ Ակնայում Խաչենի հուշարձանը հայերի կողմից ենթարկվել է վանդալիզմի Հաքերները փորձել են հարձակվել Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի վրա․ մանրամասներ Սուքիասյանին, հավանաբար, ոգեշնչել է Սամվել Վարդանյանի նկատմամբ խոշտանգումը, դատապարտում ենք․ ՀԺՄ Քաղաքացին ընկել էր շենքերից մեկի նկուղը․ ժամանել են փրկարարները Սրանք անպատժելիության սահմաններն անցնում են, 44-օրյայի մասնակից Սամվելին կկալանավորեն (տեսանյութ) «Պահանջում ենք պատգամավոր Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել»․ հայտարարություն Իրանի հարձակումը հետ մղելը Իսրայելի համար արժեցել է մեկ միլիարդ դոլարՀայաստանի համար ճակատագրական պահերին միշտ էլ զգացել ենք եզդի եղբայրների աջակցությունը ՆԳՆ-ում փորձել են հասկանալ՝ ապագա ոստիկանները պատրա՞ստ են ընկալել նոր պահանջները Պատուհանից վայր ընկած 1-ամյա երեխայի վիճակը կայուն ծանր է Նման վարքագիծը դատապարտելի է. «Տավուշը Հանուն Հայրենիքի» շարժումը` Փաշինյանի փակ հանդիպման մասին «Ես գիտեմ, թե ինչի համար եմ զոհաբերում»․ Փաշինյանը՝ տավուշցիներին (տեսանյութ)
Մամուլ

«ՀԺ». Կառավարությունը «Ryanair»-ին ոչ մի 5 միլիոն էլ չի տալու. Ինչո՞վ է պայմանավորված ավիատոմսերի ցածր գինը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Եվրոպայի խոշորագույն ավիաընկերություններից մեկի՝ «Ryanair»-ի հայկական օդային տարածք մուտք գործելու լուրը երեկվանից հանրության շրջանում լայն հետաքրքրություն է առաջացրել: էժան գնով միանգամից 4 ուղղություններով ճամփորդելու (Հռոմ, Միլան, Բեռլին, Գյումրիից՝ Մյունխեն) հնարավորությունն առաջին հայացքից անհավատալի թվաց, ապա ոգևորեց ու տարվա մեծ ձեռքբերումների շարքում «գրանցվեց»: Սակայն, ընդամենը ժամեր անց սկսվեց քննադատությունների տեղատարափ:

Քննադատությունների թոփ եռյակի առաջին տեղում է «Ryanair»-ին «օդի տուրք»-ից (10 հազար դրամ) ազատելու որոշումը: Հոկտեմբերի 16-ին անդրադառնալով «Ryanair»-ի հետ համագործակցությանը ՀՀ վարչապետը նշել էր՝ բոլոր այն ուղղությունների համար, որոնցով վերջին մեկ տարվա ընթացքում Երևանից կամ Գյումրիից թռիչքներ չեն իրականացվել, կառավարությունը պարտավորվել է վերացնել «օդի տուրքը»: Քաղավիացիայի կոմիտեն նոր 4 ուղղությունների համար «օդի տուրքը» հանելու օրինագիծը ներկայացնելու է Խոհրդարան: Արդյունքում իռլանդական խոշորագույն ավիաընկերությունն առաջին է, որ կարող է ազատվել այս տուրքից:

Շատերի համոզմամբ՝ ՀՀ Ազգային ժողովը պետք է մերժի միայն մեկ ավիաընկերությանն արտոնություններ տալու նախագիծը: Ըստ մտահոգների՝ ավիատոմսերի թանկ լինելը համալիր խնդիր է և պետք է համակարգային լուծումներ տրվեն, վերացվեն տեղական ավիաընկերությունների ստեղծման խոչընդոտները: Հոկտեմբերի 17-ին ՀՀ կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ անդրադառնալով Եվրոպայի ամենամեծ ավիացիոն ընկերություններից մեկի հետ համագործակցությանը նշեց. որդեգրել են սկզբունք, որ այն ուղղությունը, որ վերջին 12 ամսվա ընթացքում չի սպասարկվել, այդ ուղղություններով «օդի տուրք»-ը կհանվի, և սա վերաբերում է բոլոր ավիաընկերություններին՝ առանց բացառության: Ըստ վարչապետի՝ փոփոխությունը իր հետևից բերելու է լուրջ տեղաշարժեր ավիացիոն շուկայում: Որևէ կասկած չկա, որ այդ փոփոխությունները լինելու են հօգուտ քաղաքացների, հօգուտ տուրիզմի:

Քննադատությունների թոփ եռյակում է ՀՀ կառավարության կողմից հավելյալ բյուջեի տրամադրումը «Ryanair»-ին: Շատերի խորին համոզմամբ՝ պետբյուջեից ավիաընկերությանն է հատկացվելու տարեկան մոտ 5 միլիոն դոլար, և որ առանց բյուջեից խոստացված այդ գումարի Քաղաքացիական ավիացիայի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը ոչ մի հաջողության չէր հասնի իռլանդական ընկերության հետ բանակցություններում: Նմանատիպ կարծիք էր արտահայտել նաև հայտնի Բլոգեր Ալեքսանդր Լապշինը՝ անդրադառնալով «Ryanair»-ի՝ հայկական օդային տարածք մուտքին: Նա համոզմունք է հայտնել, որ այն բանից հետոերբ Հայաստանի բյուջեից հատկացրին մոտ 5 միլիոն դոլար, «Ryanair»- ը անմիջապես համաձայնեց թռիչքներ իրականացնել: «Տաթևիկը պարզապես թռավ Եվրոպա և նրանց հանձնեց Նիկոլի որոշումը»,- կասկած չունի Լապշինը:

Նա նաև նկատել է, որ դեռևս 2015-ին Սերժ Սարգսյանի օրոք «Ryanair»-ը հստակ սահմանել էր իր պայմանները` կա՛մ դուք կրում եք ծախսերը, և մենք գալիս ենք Հայաստան, կա՛մ չեք կրում՝ չենք գալիս»: «Ryanair- ի և Wizzair- ի հետ բանակցությունները դեռ Սերժի օրոք էին՝ Տաթևիկից շատ առաջ, պարզապես հին իշխանությունները հրաժարվեցին բյուջեից վերցնել 76 դոլար մեկ ուղևորի համար: Հետևաբար, «Ryanair»- ը չեկավ»,- գրել է Լապշինը:

ՀՀ Կառավարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան հայտնեցին, որ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից չվերթեր կազմակերպելու համար «Ryanair» ավիաընկերությանը ՀՀ կառավարությունը որևէ ֆինանսական աջակցություն չի առաջարկել, բացի վարչապետի նշած արտոնությունից:

Միանշանակ լոուքոսթերների նման ցածր գներն ունեն իրենց պարզ պատճառները:

Նախ, ավիաընկերության ինքաթիռներում ամեն ինչ վճարովի է, հաճախ տոմսից թանկ՝ հարմարավետ տեղերի ամրագրում, սնունդ, ուղեբեռ, ձեռքի բեռ, անգամ վերարկու և այլն: Ուղեբեռի չափը շատ փոքր է՝ 15%-ով փոքր, քան մնացած ավիաուղիներինը, իսկ ավելի բեռն ավելի թանկ է, քան մնացածների պարագայում է: Տոմսը ներառում է ընդամենը մեկ ուղեբեռ:

Ավիաընկերության նոր օդանավերը մատակարարվում են չշարժվող նստատեղերով, առանց նստատեղի գրպանների, նստատեղերը խիտ են, իսկ անվտանգության թերթիկները փակցված են նստատեղերի հետևում։ Սա նպաստում է ինքնաթիռի վրա խնայողությանը, ինչպես նաև օգնում աշխատակիցներին մաքրել այն կարճ ժամանակում։ Օդակայանները հին են ու հեռու, ուղևորները դեպի օդանավ տեղափոխվում են ավտոբուսով, երբեմն ոտքով, բայց օդանավերը միշտ նոր են, մի քանի տարվա, որպեսզի վառելիքի ծախսը նվազագույն չափով լինի:

2009 թվականից Ryanair-ը վերացրել է օդանավակայանում գրանցումը, ամեն ինչ առցանց է՝ տոմսի գնում, թռիչքի գրանցում և այլն: Ուղևորները, որոնք կգան օդանավակայան առանց առցանց գրանցման՝ տուգանվում են 55 եվրոյով։ Դե իսկ տոմսերը սպառվելուն զուգահեռ, ինչպես ամենուր, թանկանում են մի քանի անգամ:

Չնայած սրան, Ryanair-ը հանդես է եկել պաշտոնական հաղորդագրությամբ, ըստ որի՝ Հայաստանում գործունեության մեկնարկի կապակցությամբ ընկերությունը ակցիա է հայտարարում: Մինչև 2020 թվականի մայիսը նախատեսված ուղևորությունները մինչև 2019 թվականի հոկտեմբերի 18-ի կեսգիշեր ամրագրելու դեպքում տոմսերի գինը կմեկնարկի 29 եվրո 99 ցենտից: Իսկ ընկերության կոմերցիոն ղեկավար Դեյվիդ Օ՛Բրայանը հոկտեմբերի 16-ին պատասխանելով լրագրողների հարցերին ընդգծել էր, որ ընկերությունը հայկական շուկայում գործունեություն կծավալի ցածր գներով, սակայն բարձր արդյունավետությամբ։ Սկզբում յուրաքանչյուր ուղղությամբ շաբաթական կլինի երկու թռիչք, հաջողության դեպքում՝ դրանց թիվը կավելանա։ Ryanair-ի չվերթներն ուղիղ են»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: