Եվրոպան պետք է հասկանա, որ ՀՀ-ի և Իրանի միջև հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Արմեն Գևորգյանը՝ ԵԽԽՎ-ումԱրցախ վերդառնալու շանս կա․ Արտակ ԲեգլարյանՄիջուկային օբյեկտներն Իսրայելի հարվածի թիրախում չեն եղել. CNN
Մի' շտապեք թաղել հույսը. Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանին
Ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին
Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am
Լարսը փակ է բեռնատարների համարԻսրայելը նախազգուշացումներ չի արել քաղաքացիներին Իրանի հարվածից առաջ. NBCՇենգավիթի քննչական բաժնում առերևութ խոշտանգման դեպք է եղել․ փաստաբանն ահազանգում է (տեսանյութ)Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի օգնական Անի Բաբայանը նշանակվել է նրա խորհրդականԻնչպես է փողոցում առևտուր անող կինը հետ բերում պանիրը (տեսանյութ)
Սլավոնական համալսարանում պայթուցիկ տեղադրված լինելու մասին ահազանգը կեղծ է. ՆԳՆ
Իրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան ՈսկանյանԻնչո՞ւ պիտի իմ քրտինքը տանեք, ի՞նչ եք տվել, որ տանեք. առևտրականը՝ քաղաքապետարանի աշխատակիցներին (տեսանյութ)Սպանել էր կապանցուն, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վարդան Ղուկասյանը կարևոր հայտարարություն է արել (տեսանյութ)
10-ը տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա, գնացեք, Ոսկեպարը պահեք․ քաղաքացիները պաշտպանում են փողոցային առևտրով զբաղվողներին (տեսանյութ)Երևանի Կիևյան փողոցում շենքի դալանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Շուշիի 117-ամյա Կանաչ Ժամ եկեղեցին հողին է հավասարեցվել
Մեծածավալ միջոցառումներ՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում. ինչեր են հայտնաբերվել«Թքեմ Նիկոլի ու իրա կնգա երեսին». փողոցային առևտրով զբաղվող քաղաքացի (տեսանյութ)Արգիշտի Քյարամյանը Քննչական կոմիտեում նոր նշանակում է արել
Արդյոք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը
Կասեցվել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի ներկրման փորձ (տեսանյութ)ԲԸՏՄ վերահսկողության արդյունքում մարտին կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեությունՍտավրոպոլի մարզում կործանվել է ՌԴ օդատիեզերական ուժերի ՏՈւ-22Մ3 ռմբակոծիչըԱկնհայտ է, որ Ռուբեն Վարդանյանն իր կերպարով միջազգային աղմուկի առիթ է դառնում, մի բան՝ ինչից Բաքուն փորձում է համառորեն խուսանավել. ՀայրապետյանԳազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Վանաձորում, Օձունում, ԳյումրիումԻրանի վրա հարձակումների թիրախը եղել է Սպահան քաղաքի ռազմաբազան. New York TimesՀայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»Եղանակն առաջիկա օրերինՀայտնի է Միհրան Հարությունյանի առաջին մրցակիցը «Наше Дело»-ի մրցաշարումԻսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանում գտնվող օբյեկտներից մեկինԳայի պողոտայում «Opel» մակնիշի ավտոմեքենան բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել. կա 2 վիրավոր (լուսանկար)Սարգիս Խանդանյանը մեկնում է ԴանիաԵթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև հրթիռները «զննելու» համար․ Դավիթ ՏոնոյանԻնչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել էՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ» 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում, 12ամսում. «Ժողովուրդ»Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՄասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ» Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեցՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից. «Ժողովուրդ»Հրդեհ՝ Աքորի գյուղումԻսրայելը զայրացրել է ԱՄՆ-ին՝ զգուշացնելով նրանց Սիրիայում Իրանի դեմ հարձակման մասինՓաշինյանը Մխիթար Հայրապետյանին գործուղում է Սաուդյան Արաբիայի թագավորություն
Հասարակություն

Ամենևին զարմացած չեմ. Հովհաննիսյանը՝ Հրայր Թովմասյանի հոր տուն ԱԱԾ այցի մասին

Մինչ բոլորն ապշած գրում են, թե ինչպես կարելի է Հրայր Թովմասյանի 75-ամյա տարեց հորը եւ երկու դուստրերին կանչել ԱԱԾ, ես ամենեւին զարմացած չեմ։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։

«Ես այլեւս չեմ զարմանում, որովհետեւ մեր երկրում վերացել է որեւէ տաբու, չեմ զարմանում, քանզի հետեւողականորեն վերացվում են բարոյականության բոլոր նշմարելի եւ աննշմարելի գծերը։ Չեմ զարմանում, քանի որ Հայաստանում իրավաբանությունը դարձել է փախստական, որին ոչ ոք (իրավապահ մարմիններն առաջին հերթին) կարգավիճակ չի ուզում տալ, իսկ քաղաքականությունն էլ ամբողջությամբ սկսել է համապատասխանել երբեւէ արված ամենավատ բնութագրություններին։

Ես անկեղծ կցանկանայի հույս ունենալ, որ հնարավոր է Նիկոլ Փաշինյանին հորդորել՝ սթափվել եւ ուշքի գալ, հաղթահարել ինքն իրեն եւ դադարեցնել սերունդների միջեւ ատելության սահմանումը։

Կցանկանայի հույս ունենալ, որ նրան կարելի է հիշեցնել ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանին, հիշեցնել, որ երբեւէ որեւէ մեկը հավերժ չի մնում քաղաքականության մեջ եւ ինչպես ցանկացած քաղաքական գործիչ ինքը եւս գնալու է, իսկ իր գեներացրած ատելությունը մնալու է։ Սակայն այդ հույսը ամեն նոր օր հօդս է ցնդում վարչապետ Փաշինյանի ռեժիմի գործողությունների հետեւանքով։

Կցանկանայի հույս ունենալ, որ ՀՔԾ եւ ԱԱԾ աշխատակիցները կհիշեն, որ կան հրամաներ, որոնք տրվում են, սակայն չեն կարող կատարվել, որ կան գծեր, որ չպետք է անցել։ Սպայի պատիվը ամեն հրաման կատարելու մեջ չէ, սպայի պատիվն արժանապատվություն է, անթույլատրելի ու անօրինական հրամաններին ՈՉ ասելու կարողություն, անկարողության դեպքում՝ պատվախնդիր հեռացում։ Սա այն դեպքը չէ, որ մոռացվեք կամ էլ ասեք՝ «դե հրամանա անում էինք»։ Եթե ուզում եք հասկանալ ձեզ տրված հրամանն ինչպիսինն է՝ պարզ թեսթ կա՝ «մի արա այն ինչ չես ցանկանա, որ վաղը լինի ընտանիքիդ հանդեպ»։ Չեմ ասում քո հանդեպ, քանզի հրամաններն արդեն վաղուց մտել են մարդկանց ընտանիքներ։

Չի մոռացվելու նաեւ նա, ում համար արվում է այս ամենը։ «Բարեպաշտի» ու «բարձրակարգ իրավաբանի» համբավը չի կարելի արատավորել «հանուն պաշտոնի ամեն ինչ» հանցավոր ու ցինիկ բանաձեւով։

Հ.Գ.Հրայր Թովմասյանի դեմ իշխանության զավթման հատկանիշներով հարուցված քրեական գործը թակարդ է հենց Նիկոլ Փաշինյանի համար։ Եթե Հրայր Թովմասյանը ՍԴ դատավոր է դարձել մինչեւ պատգամավորական լիազորությունների դադարումը, ապա ճիշտ նույն կերպ Նիկոլ Փաշինյանը՝ վարչապետ, իսկ Արարատ Միրզոյանը՝ փոխվարչապետ, Մանե Թանդիլյանը եւ Ֆելիքս Ցոլակյանն էլ՝ նախարար դարձել են մինչեւ իրենց պատգամավորական լիազորությունների դադարումը։

Բացատրեմ, թե՞ կհասկանանք, թե սա ինչ է նշանակում։

Հարգե՜լի Սասուն Խաչատրյան ընդունեք սա որպես հանցագործության մասին հաղորդում՝ հենց նույն հիմնավորումներով, ինչը ձեզ ներկայացվել է Հրայրի դեպքում»,–գրել է նա։