Հայաստանը 144 ձայնով ընտրվեց ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի անդամ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Հրաշալի լուր․
Հայաստանը 144 ձայնով ընտրվեց ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի անդամ 2020-2022թթ. համար: Հայաստանը հանձնառու է աշխատելու և համագործակցելու բոլոր գործընկերների հետ մարդու իրավունքների օրակարգը խթանելու ուղղությամբ»: