Զլատան Իբրահիմովիչը կարող է հանդես գալ իտալական ակումբում
Շվեդ ֆուտբոլիստ Զլատան Իբրահիմովիչը կարող է նորից վերադառնալ Իտալիա: Այս մասին տեղեկանում ենք Sky Sports-ից:
Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Ֆիորենտինա»-ն և ցանկանում է իր թիմում տեսնել Զլատանին:Իբրահիմովիչը վերջերս հարցազրույցում նշել էր, որ դեմ չի լինի նորից Իտալիա վերադարձին:
Ընդգծենք, որ Զլատանը նախկինում խաղացել է իտալական 3 գարնդ ակումբներում՝ «Միլան»-ում, «Յուվենտուս»-ում և «Ինտեր»-ում: