Ջանիբեկյանական օր Գառնիում՝ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի աջակցությամբ (տեսանյութ)
Գառնիի մարզամշակութային կենտրոնում արվեստասեր հանդիսատեսը հնարավորություն է ունեցել դիտել սիրված դերասան Կարեն Ջանիբեկյանի մասնակցությամբ «Ես և նա» սիրային մոնոդրաման, որի կյանքի կոչումը հնարավոր է դարձել «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի միջոցով:
Լուսահոգի դերասանի այրին Գառնիի երիտասարդների հետ այցելել է նաև Ջանիբեկյանի ամառանոց, կամ ինչպես վարպետն էր սիրում ասել՝ իր մենաստան:
Այն դեռ տարիներ առաջ Կարեն Ջանիբեկյանի խնդրանքով բարեկարգվել է Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ: