Լորան Բլանը կարող է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդ»-ը
Ֆրանսիացի մասնագետ Լորան Բլանն առաջիկա շաբաթներին կարող է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդ»-ը։ Այս մասին տեղեկանում ենք Sky Sports կայքից։
Աղբյուրը նշում է, որ մանչեսթերյան թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Սուլշերն առաջիկա 3 խաղերը ձախողալուց հետո կհեռացվի պաշտոնից։
Հաղորդվում է նաև, որ Բլանի հետ արդեն իսկ կա պայմանավորվածություն։