Բրազիլիայում շենք փլուզվել․ 9 մարդ դեռ փլատակների տակ է (տեսանյութ)
Բրազիլիայի Ֆորտալեզե քաղաքում 7 հարկանի շենք է փլուզվել։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Փրկարարները շարունակում են որոնողական աշխատանքները։ Նրանք կարողացել են փլատակների տակից հանել 7 մարդու։ Նրանք նշում են, որ ևս 9 մարդ դեռ կա փլատակների տակ։
Շենքը կառուցվել է մոտ 40 տարի առաջ։ Համացանցում է հայտնվել նաև շենքի փլուզման բացառիկ տեսանյութը։