Հրդեհ է բռնկվել Կալիֆոռնիայի խոշոր նավթային բազայում
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի նավթային բազաներից մեկում հրդեհ է բռնկվել։ Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից։
Հրդեհի հետևանքով վառվել են նավթի 3 ռեզերվուարներ։ Հրդեհի առաջացման պատճառները դեռ հայտնի չեն։ Տարածքում բնակվող մարդկանց ոստիկանությունը հորդորել է փակել դռներն ու պատուհանները և դուրս չգալ փողոց։
Զոհերի ու վիրավորների մասին դեռ չկան տեղեկություններ։