Կատալոնիայում ոստիկանները մահակներով ծեծել են ցուցարարներին
Եվրոպական հեռուստաալիքները ցույց են տալիս կադրեր, թե ինչպես են ոստիկանները Բարսելոնայում լռեցնում ցուցարարներին։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Բարսելոնայի փողոցներ է դուրս եկել ավելի քան 40 հազար մարդ և պայքարում է Կատալոնիայի անկախության համար։ Ցուցարարների մի մասը կրել է դիմակներ ու ոստիկանների ուղղությամբ նետել քարեր ու ապակյա շշեր։
Այս ամենից հետո ոստիկանները մահակներով սկսել են հարվածել ցուցարարներին։
Համացանցում հայտնված բացառիկ կադրերից երևում են այդ դաժան ծեծի տեսարանները։