Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ»Պիտի ասել՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է՝ առևտուր կանենք․ Փաշինյանը՝ ՏավուշցիներինՓաշինյանը մեզ ասել է` Խրեմլու գյուղը տալու եմ և վերջՃապոնիայում գիշերը տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժել է ութ մարդՔաշքշուկի, հրմշտոցի հետևանքով ակցիայի վայրում գտնվող քաղաքացիներից մեկի ոտքի պրոթեզը դուրս եկավ«Գոտկատեղից ներքև հարվածները մի կողմ դնել ու գնալ լուծումների հետևից». Մելքումյան (տեսանյութ)Ադրբեջանի հակագիտական հայտարարությունները՝ Խաչենի իսլամական դամբարանի մասինՔաղաքացիները փակեցին Աբովյան փողոցը․ ՈւՂԻՂԻնքնանպատակ փոփոխություններն ու տոտալ ձախողումները. «Փաստ»Կառավարության 2024 թվականի ապրիլի 18–ի հերթական նիստը՝ ուղիղ միացմամբՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարԱռողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201. «Ժողովուրդ» (տեսանյութ)Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանովՈ՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ»Սանահինցիները «կանկախանան». «Հրապարակ» ՊԵԿ-ը չգրանցված աշխատողների է հայտնաբերել նախկին պատգամավորի բիզնեսում. «Ժողովուրդ»Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ»Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին․ «Հրապարակ» ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԽաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ»
Սամվել Վարդանյանի նկատմամբ տնային կալանք և գրավ է կիրառվել
«Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ» Օսկանյանին սպասելիս․ «Հրապարակ»ԵՄ անդամակցության հարցն այլևս անհաս ցանկություն է․ ՔՊ-ականներն այս հարցում տարակարծություններ ունեն. «Ժողովուրդ»Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ»Սամվել Վարդանյանի գործով նիստն ավարտվեց, պաշտպաններն առաջարկել են 10 մլն գրավ և տնային կալանք (տեսանյութ) ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կքվեարկի կազմակերպությանը Պաղեստինի անդամակցության վերաբերյալՍի Ցզինպինը Արևմուտքին կոչ է արել Ռուսաստանին հրավիրել Շվեյցարիայում կայանալիք գագաթնաժողովին Փաշինյանը հայտարարել է, որ չի պատրաստվում գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների Հայաստանը Ռուսաստանին կոնյակի հիմնական մատակարարն է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին շտապ դիմել է Էմանուել Մակրոնին և Շառլ ՄիշելինԴարձի՛ր կադրային զինվորական՝ կերտելով ապահով ապագա․ ՊՆ (տեսանյութ) Ֆրանսիական դատարանը առգրավել է Պուտինի նախկին կնոջ վիլլան Պաշտոնապես սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիքը Արմավիրի մարզում 2-ամյա երեխան սղարանից վայր է ընկել և մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել ԼՂ-ից խաղաղապահների հեռացումը կանխատեսվում էր, սրանով պատմությունը չի ավարտվում․ Մարկեդոնով Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է. Հարավային Աֆրիկայի դեսպանը՝ քպ-ական պատգամավորին Աշխարհի գավաթ․ Դավթյանը, Ավետիսյանը և Մերդինյանը եզրափակչում են Բաքուն հայտարարում է՝ Ակնայում Խաչենի հուշարձանը հայերի կողմից ենթարկվել է վանդալիզմի Հաքերները փորձել են հարձակվել Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի վրա․ մանրամասներ Սուքիասյանին, հավանաբար, ոգեշնչել է Սամվել Վարդանյանի նկատմամբ խոշտանգումը, դատապարտում ենք․ ՀԺՄ Քաղաքացին ընկել էր շենքերից մեկի նկուղը․ ժամանել են փրկարարները Սրանք անպատժելիության սահմաններն անցնում են, 44-օրյայի մասնակից Սամվելին կկալանավորեն (տեսանյութ) «Պահանջում ենք պատգամավոր Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել»․ հայտարարություն Իրանի հարձակումը հետ մղելը Իսրայելի համար արժեցել է մեկ միլիարդ դոլարՀայաստանի համար ճակատագրական պահերին միշտ էլ զգացել ենք եզդի եղբայրների աջակցությունը ՆԳՆ-ում փորձել են հասկանալ՝ ապագա ոստիկանները պատրա՞ստ են ընկալել նոր պահանջները Պատուհանից վայր ընկած 1-ամյա երեխայի վիճակը կայուն ծանր է
Հասարակություն

«Արջն ահից է գոռում»․ Սանասարյանի ցինիզմն ու վախը

Ասում են՝ սիրուց դեպի ատելություն կես քայլ է․ այդպես եղավ Դավիթ Սանասարյանի դեպքում՝ նա այլևս չի սիրում բոլորին։ Դե, համենայնդեպս, Սանասարյանը ֆեյսբուքյան նոր գրառումներն արդեն չի ավարտում իր հեղինակային ու թևավոր խոսքերով՝ «սիրում եմ բոլորիդ»։ Ավելին, վերջին գրառումը նա ավարտել է «սրիկաներ» բառով․․․

Թերևս Սանասարյանը «սերը»՝ «սրիկայով» փոխարինելու առիթ ուներ․․․ Նախկին ակտիվիստ, «Ժառանգության» նախկին անդամ, Պետական վերահսկողության ծառայության լիազորությունները կասեցված, ասել է թե, նախկին պետ Դավիթ Սանասարյանը պայքարեց, բողոքեց, պառկեց, նստեց, փակեց, քայլեց․․․  ու մնաց շարքային Դավիթ Սանասարյան՝ իր «նախկին» հիշողություններով ու մեղադրանքների բեռով․․․

9-ամյա երեխային վրաերթի ենթարկելու հետ կապված միջադեպը, նրա հետ տեղի ունեցած վերջին բացահայտումներից էր։ Իհարկե ժամանակից առաջ չընկնելով ու չխախտելով անմեղության կանխավարկածը, չենք փորձում ստանձնել դատավորի դերը, մեղադրանք առաջադրել Սանասարյանին, սակայն նաև չենք կարող չնկատել, թե դեպքը ներկայացնելիս, որքան ցինիկաբար է նա մոտենում խնդրին։

Դեպքի առթիվ ոստիկանությունում նյութեր են պատրաստվում, սակայն Սանասարյանը չսպասելով արդյունքներին, գրառումը՝ գրառման հետևից անելով և լայվերով փորձում է յուրովի ներկայացնել դեպքն ու արդարանալ։ Նախ այստեղ հարց է առաջանում, եթե անմեղ ես ու արդար, ապա ինչո՞ւ ես պատեպատ ընկել ու խառնվել իրար, թո՛ղ իրավապահները գործի քննությամբ որոշեն անմեղությունդ, թե՞ «նոր» Հայաստանում էլ դեռ չես վստահում օրինապահներին ու մտածում ես, որ քո հանդեպ անարդար են․․․

Ավելին, ըստ նրա, «նոր» Հայաստանում էլ կան «անբարոյականի զավակներ» ու «սրիկաներ», ում պետք է պարզապես ցեխ շպրտել իր վրա ու արատավորել իր «բարի համբավը․․․

Թե ովքեր են «անբարոյականի զավակներ»-ը, և այդ ովքեր են ուզում խաղալ իր անվան հետ, միայն Սանասարյանին է հայտնի։ Հետաքրքիր է նաև, թե արդյոք Սանասարյանն իսկապե՞ս հավատում է, որ մայրը կարող է շահարկել իր երեխայի անունը հանուն ինչ-որ դիվիդենտների․․․ 

Սանասարյանը հավանաբար շատ ֆիլմեր է նայել, որպեսզի պատկերավոր ներկայացնի, թե ինչպես երեխան քարի վրայից թռավ մեքենայի վրա ու վնասվեց․․․ այստեղ կան նաև մի շարք «եթե»-ներ․

  • եթե նույնիսկ դա այդպես է եղել, ինչպես ներկայացնում է Սանասարյանը, ապա դա դարձյալ իր անուշադրության հետևանք է․  նա պետք է հանգիստ քշելով մտներ շենքի բակ, հասկանալով, որ այնտեղ կարող են երեխաներ լինել, ովքեր խաղալիս հանկարծակի կարող են «թռչել մեքենայի վրա» ․․․
  • եթե անգամ ինքը մեղավոր չէր, ու մի պահ կարող էր նաև չնկատել երեխային, ապա պետք է, առանց երեխային լսելու, անմիջապես Շտապ օգնություն կանչեր, քանի որ խոսքը երեխայի առողջական վիճակի մասին է ․․․ ի վերջո, երեխան վախեցել է, և նա դա պետք է հասկանար․․․
  • եթե արդար է ու մաքուր, ապա ինչո՞ւ է խուսափում պատասխանատվությունից, ու գրառումներով և լայվերով է փորձում ինչ-որ բաներ ապացուցել ու արդարանալ․․․
  • եթե անգամ անմեղ է, ապա կարող էր մինչև վերջ երեխայի կողքին կանգնել, որպես հայր, ով հոգ է տանում իր երեխայի համար, քանի որ այդ երեխան, ի վերջո, հենց իր պատճառով է այսօր հայտնվել խնդիրների առաջ (ստրես, վախ, գիշերամիզություն)․․․

Եվ ի վերջո, Սանասարյանը հայտարարում է, թե օգտագործում են երեխային ու շահարկում կատարվածը, իսկ իրականում հենց ինքն է առիթն օգտագործում, ինչ-որ մտացածին «անբարոյականի զավակների» ու «սրիկաների» վրա մատ թափ տալու համար, ու դրանով համոզելու բոլորին և իրեն վստահեցնելու, որ այն ամենը, ինչ տեղի է ունենում իր շուրջ՝ շառ է ու գլխին սարքոցի․ գուցե հենց իր օրինակո՞վ է ասում, որ շահարկում են երեխային․․․

Նա փորձում է ցինիկաբար քողարկել միջադեպը՝ արդարանալով այն բոլորի առաջ, որոնց նախկինում սիրում էր, երբ պաշտոն ուներ ու որոնք այսօր, երբ իր պաշտոններն արդեն «նախկինում» են, սրիկաներ դուրս եկան։

Չի բացառվում նաև, որ բացի պաշտոններ կորցնելուց, նա վախենում է նաև այլ կորուստներ ունենալուց, ու հիմա պարզապես աղմկում է՝ ձեռքը գցելով փրփուրներից։

Դե՛, ասում են արջն ահից է գոռում․․․

NEWSPRESS.am