Սանասարյանի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ ոստիկանությունը համապատասխան ուսումնասիրություններ է կատարում
Պետական վերահսկողական ծառայության լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի հետ կապված ոստիկանությունը համապատասխան ուսումնասիրություններ է կատարում։ Այս մասին NEWSPRESS.am-ի հետ զրույցում Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Analitik.am-ի տեղեկատվության համաձայն, Դավիթ Սանասարյանը Կիևյան 4 հասցեում գտնվող շենքի կամարանցումի (դալան) մոտ վրաերթի է ենթարկել 6-ամյա Ա.Ղևոնդյանին: Երեխայի և նրա մոր հետ հարցազրույցի տեսանյութը տարածվելուց հետո, Դավիթ Սանասարյանը հերքել է լուրը՝ անվանելով «հերթական շառ»․ «Շառ են անում և ես ոչ մի երեխայի վրաերթի չեմ ենթարկել»,-ասել է նա։