Էդինսոն Կավանին ձմռանը կարող է տեղափոխվել Մադրիդ
«ՊՍԺ»-ի հարձակվող Էդինսոն Կավանին կարող է տեղափոխվել «Ատլետիկո Մադրիդ»։ Այս մասին տեղեկանում ենք Marca սպորտային պարբերականից։
Աղբյուրը նշում է, որ Դիեգո Սիմեոնեն անձամբ է ցանկանում գնել Կավանիին, քանի որ ցանկանում է ուժեղացնել իր հարձակման գիծը։ Փարիզյան ակումբն էլ իր հերթին ցանկանում է թիմում պահել Իկարդիին և այդկերպ արգենտինացին կփոխարինի Կավանիին։
Ընդգծենք, որ գործարքը կարող է կայանալ արդեն իսկ ձմռանը։