Թող քրդերին պաշտպանի Ռուսաստանը կամ Նապոլեոն Բոնապարտը․ Դոնալդ Թրամփ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Թվիթերի իր միկրոբլոգում գրառում է կատարել, որում խոսել է Սիրիայի հյուսիսում տեղի ունեցող գործողությունների մասին։ Թրամփը նշել է, որ քրդերին պիտի պաշտպանի Սիրիան և մյուս երկրները՝ բացի ԱՄՆ-ից։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կյքից։
Նա մասնավորապես գրել է․ «Բոլոր ցանկացողները կարող են Սիրիայում պաշտպանել քրդերին։
Թող դա լինի Ռուսաստանը, Չինաստանը կամ Նապոլեոն Բոնապարտը։ Ես վստահ եմ, որ նրանք հաջողության կհասնեն, իսկ մենք իրենցից հեռու ենք մոտ 7000 մղոն»։
Թրամփը ևս մեկ անգամ ընդգծել է «Իսլամական պետության» դեմ հաղթանակի մասին։