Microsoft ընկերությունն իր համակարգիչների ստեղնաշարի վրա նոր կոճակներ կավելացնի
Microsoft ընկերության թողարկած նոր համակարգիչների ստեղնաշարի վրա երկու նոր կոճակ կավելանա: Դրանք Office և Emoji կոճակներն են, որոնք տեղադրված
կլինեն ստեղնաշարի աջ հատվածում գտնվող Alt և Ctrl կոճակներկ մոտ:
Օգտատերերի համար հատկապես շատ սպասված է Emoji-ի կոճակը, որը հնարավորություն կտա օնլայն հարթակում էմոցիաներն արտահայտելու համար տեղում ընտրել համապատասխան Emoji-ին:
Շուտով Microsoft ընկերությունը պաշտոնապես կներկայացնի հավելյալ կոճակներով նոր ստեղնաշարը: