Նեյմարը նորից վնասվածք է ստացել
Բրազիլիայի հավաքականն ընկերական խաղում մրցել է Նիգերիայի ընտրանու հետ։
Հանդիպման առաջին խաղակեսում Բրազիլիայի հավաքականի ու «ՊՍԺ»-ի հարձակվող Նեյմարը վնասվածք է ստացել։ Նա չի կարողացել շարունակել հանդիպումն ու փոխարինվել է։ Նեյմարին փոխարինել է Կոուտինյոն։
Դեռևս հստակ տեղեկություններ չկան, թե վնասվածքը որքան լուրջվ է և ինչքան ժամանակով կբացակայի Նեյմարը։