Ալեքսիս Սանչեսը ծանր վնասվածք է ստացել․ այս տարի նա այլևս խաղադաշտ դուրս չի գա
Չիլիի հավաքականի և իտալական «Ինտեր»-ի հարձակվող Ալեքսիս Սանչեսը ծանր վնասվածք է ստացել հավաքականի խաղի ժամանակ։ Այս մասին տեղեկանում ենք Gazzeta dello Sport կայքից։
Սանչեսը վնասել է ձախ կոճը և ամենայն հավանականությամբ նա բաց կթողնի 3-4 ամիս։ Աղբյուրը նշում է, որ Սանչեսը խաղադաշտ կվերադառնա նոր միայն մրցաշրջանի երկրորդ շրջափուլում։
Հիշեցնենք, որ նա «Մանչեսթեր Յունայթեդ»-ից «Ինտեր» տեղափոխվեց այս ամռանը։