«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպանը կարող է տեղափոխվել «Ինտեր»
Իտալական «Ինտեր»-ը ցանկանում է գնել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Նեմանյա Մատիչին։ Այս մասին տեղեկանում ենք Sky Sport-ից։
Իտալական ակումբի մարզիչ Անտոնիո Կոնտեն անձամբ է ցանկանում էի հրավիրել Մատիչին, ում գիտի դեռ «Չելսի»-ում աշխատելու տարիներից։
Ընդգծենք, որ այս գործարքը կարող է կայանալ ձմռանը, եթե իհարկե երկու կողմերը ցանկանան, որ տրանսֆերն իրականանա։