Ծառուկյանի մասնակցությամբ բացվեց «Մուլտի Գոլդ» ոսկերչական կենտրոնը
Փոքր ու միջին բիզնեսի մի քանի հազար ներկայացուցիչների առաջ իր հյուրընկալ դռներն է բացել «Մուլտի Գոլդ» ոսկերչական կենտրոնը: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել պատգամավորներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, առևտրականներ, բազմաթիվ հյուրեր՝ նաև Սփյուռքից:
Նկատի ունենալով մարդկանց սոցիալական վիճակը՝ «Մուլտի Գրուպ» կոնցեռնի սեփականատեր Գագիկ Ծառուկյանը ոսկու շուկայի կառավարիչներին առաջարկել է տաղավարները ՓՄՁ ներկայացուցիչներին մեկ տարի ժամկետով տրամադրել անվճար:
Մանրամասն՝ տեսանյութում։