Թուրքիայի ՊՆ-ը նշել է, որ Սիրիայում ռազմական գործողությունները համաձայնեցվում են ԱՄՆ-ի հետ
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Ակարը հայտարարել է, որ թուրք զինվորականները Սիրիայում իրականացնող ռազմական գործողությունները համաձայնեցնում են ամերիկյան կողմի հետ:
Օրերս թուքական կողմը հայտնել էր, որ իրենք հատուկ միջոցներ են ձեռնարկել, որպեսզի քրդերի գրոհներից չտուժի Սիրիայի հյուսիսում տեղակայված ամերիկյան դիտակայանը:
Հիշեցնենք, որ թուրքական զորքերը հոկտեմբերի 9-ին ներխուժեցին Սիրիայի հյուսիս, եռօրյա ռազմական գործողությունների հետևանքով Սիրիայում հարյուրավոր զոհեր ու վիրավորներ են գրանցվել: