Վլադիմիր Զելենսկիի մամուլի խոսնակը հայտնվել է սկանդալի կենտրոնում
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի մամուլի խոսնակ Յուլիա Մենդելը հայտնվել է մամուլի ուշադրության կենտրոնում: Բանն այն է, որ տեղի լրատվամիջոցներից մեկի լրագրողը հոկտեմբերի 10-ին կազմակերպած մարաթոնի ժամանակ փորձել է մոտենալ նախագահ Զելենսկիին՝ հարցեր ուղղելու համար, սակայն վերջինիս մամուլի խոսնակը լրագրողի ձեռքը բռնել է ու փորձել նրան հեռացնել նախագահից:
Ավելի վաղ, մեկ այլ ուկրաինացի լրագրող ոստիկանություն բողոք էր ներկայացրել Զելենսկիի մամուլի քարտուղարի դեմ՝ կրկին լրագրողին հրելու մեղադրանքով:
Դեպքից հետո Ուկրաինայի լրագրողների միությունը կոչ էր արել նախագահի աշխատակազմին վերանայել զանգվածային լրատվամիջոցների հետ աշխատելու իրենց պրակտիկան: