Grand Swiss. Արոնյանը ոչ ոքի խաղաց
Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, տեղի ունեցան FIDE Chess.com Grand Swiss մրցաշարի երկրորդ տուրի հանդիպումները:
Վլադիմիր Հակոբյանը 38-րդ քայլում հաղթեց Հարավային Աֆրիկան ներկայացնող Սոլոմոն Քենիին, Գաբրիել Սարգսյանը՝ կանադացի Էրիկ Հանսենին: Հրանտ Մելքումյանը ոչ ոքի խաղաց ռուսաստանցի Նիկիտա Վիգյունովի, Լևոն Արոնյանը՝ ադրբեջանցի Նիյատ Աբասովի, Կարեն Մովսիսյանը՝ հունգարացի Ֆերենց Բերկեսի հետ:
Հայաստանը ներկայացնող միակ շախմատիստուհին՝ Էլինա Դանիելյանը 39-րդ քայլում հաղթեց հնդիկ Սեթուրաման Պանայամանին:
Նշենք, որ FIDE Chess.com Grand Swiss մրցաշարը կավարտվի հոկտեմբերի 21-ին: Հաղթողը կստանա աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգիր։