Եթովպիայի վարչապետը «Խաղաղության Նոբելյան» մրցանակ է ստացել
2019 թվականի «Խաղաղության համար» Նոբելյան մրցանակակիր է դարձել Եթովպիայի վարչապետ Աբիյ Ահմեդ Ալին: Չնայած այն բանին, որ վերջինս դեռևս մեկ տարի է, ինչ երկրի ղեկավար է դարձել, սակայն նա , պաշտոնը ստանձնելուն պես հարևան Էրիթրեայի հետ հաշտության պայմանագիր է կնքել:
Այդ մասին Օսլոյում այսօր հայտարարել է Նոբելյան հանձնաժողովը: Բացի այդ, 2018-ի ապրիլին պաշտոնը ստանձնելուց հետո Աբեյ Ահմեդը ազատ էր արձակել իր երկրի բոլոր քաղբանտարկյալներին:
Հիշեցնենք, որ Խաղաղության Նոբելյան մրցանակին այս տարի հավակնում էին ավելի քան 200 անհատներ և 85 կազմակերպություններ: