Սիրիայում բախումները շարունակվում են. զոհվել է 1 թուրք և 277 քուրդ
Թուրքիայի պաշտպանության նախարար Խուլուսի Ակարը հայտնել է Սիրիայի հյուսիսում իրականացվող ռազմական գործողության հետևանքով առաջին թուրք զինվորականի մահվան մասին:
Նա հայտնել է, որ զինվորը զոհվել է քրդերի հետ առճակատման ժամանակ և հավելել, որ միևնույն ժամանակ 277 քուրդ է զոհվել: Թուրքական բանակը, արդեն երկրորդ օրն է, ինչ ինտենսիվ հարվածներ է հասցնում սիրիական Ռաս էլ-Այնու բնակավայրին:
Քրդերը հայտնում են տասնյակ զոհերի ու հարյուրավոր վիրավերների մասին: Պաշտոնական Դամասկոսը թուրքիայի գործողությունները որակել է որպես «ներխուժում»: