Գյումրու քաղաքային ճանապարհների ծրագիրը կհամաֆինանսավորվի ևս 4.650.000 եվրոյով
Գյումրու քաղաքային ճանապարհների ծրագիրը կհամաֆինանսավորվի ևս 4.650.000 եվրոյով՝ ՀՀ և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև ստորագրված վարկային համաձայնագրով սահմանված Տրանշ Բ և Տրանշ Գ դրամաշնորհային համաձայնագրերի շրջանակում։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։
«Դրամաշնորհային միջոցներն ուղղվելու են ընտրված ճանապարհների վերակառուցմանը, ներառյալ` մայթերի և ջրահեռացման ցանցերի բարելավմանը, ճանապարհային անվտանգության աշխատանքների իրականացմանը, լուսադիոդային (LED) լուսատուների և փողոցային լուսավորության այլ սարքավորումների տեղադրմանը»,- գրել է Պապիկյանը։