Խոշոր պայթյուն՝ Ավստրիայի օդանավակայանի մոտակայքում․ կան տուժածներ
Ավստրիայի օդանավակայանի մոտակայքում խոշոր պայթյուն է տեղի ունեցել։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Դեպքը տեղի է ունեցել Լինց քաղաքի մոտակայքում։ Նշվում է, որ պայթյունի հետևանքով կա 9 տուժած։
Ավելի վաղ լուրեր տարածվեցին, որ սա ահաբեկչություն է, սակայն Ավստրիայի ոստիկանները նշում են, որ այս պայթյունի հիմքում ահաբեկչություն չկա։