Պահանջում եք, որ ձեր հավաբուն հիշեցնող օբյեկտներում հաց ուտե՞ն․ Փաշինյանը՝ Սևանի տնտեսվարողներին (տեսանյութ)
«Սևանի ափին հիմա կան օբյեկտներ, որոնք տեղով էկոլոգիական աղետ են։ Էդ մարդիկ աղտոտում են Սևանը, էդ աղտոտման արդյունքում կրում են տնտեսական վնասներ ու կառավարությունից պահանջում են, որ քաղաքացիներին ուղղորդեն՝ գնան իրենց աղտոտած ջրերում ու իրենց հավաբուն հիշեցնող օբյեկտներում հաց ուտեն»։
Այս մասին կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Սևանի ափին գործող օբյեկտների տերերի բողոքի ակցիաներին ու փողոց փակելուն։
Ըստ Փաշինյանի՝ ամեն ինչ չէ, որ պետք է սոցիալական խնդրով պայմանավորել․ «Քանդվող ու փտող «վագոնչիկներով» երկար ընտանիք չեն պահի։ Սևանի շուրջ բիզնեսը պետք է քաղաքակրթվի: Սա մեր խնդիրն է ու մենք պետք է ունենանք շատ հստակ դիրքորոշում: Մարդիկ վնաս են հասցնում իրենց գործողություններով, հետո դրանց արդյունքների հետ առերեսվում են, հետո ճամփա են փակում ու ասում են՝ Կառավարություն, արի, լուծի։ Իսկ ո՞վ է ասել, որ էդ բոլոր հարցերը պետք է կառավարությունը լուծի, դուք ձեր ոտի տակը մաքրեք»,- ասաց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այդ ամենը վնասում է երկրի իմիջին: «Հերիք է աչք փակել կատաստրոֆիկ երևույթների վրա: Սևանում տեղեր կան, որ, եթե այնտեղ մի զբոսաշրջիկ հայտնվի, ում տեսնի, կասի՝ հանկարծ Հայաստան չգնաք»,- ասաց Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում