Փաշինյանը հյուրընկալել է Քիմ Քարդաշյանին

Այս թեմայով
- Սա աստղաբաշխական թիվ է. Փաշինյանը ՀԴՄ կտրոնների վիճակագրություն է ներկայացրել (տեսանյութ)
- Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել
- Մեկուկես տարվա ընթացքում կառավարությունը բիզնեսին վերադարձրել է 180 միլիարդ դրամ շրջանառու միջոց․ Նիկոլ Փաշինյան
- Կոչ ենք ուղղում Նիկոլ Փաշինյանին` սթափվել և մնալ զբաղեցրած պաշտոնի լիազորությունների շրջանակում. ՀՅԴ
Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարությունում հյուրընկալել է Քիմ Քարդաշյանին: Այս մասին տեղեկանում ենք վարչապետի լրատվության ծառայությունից։
Քիմ Քարդաշյանը շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար՝ նշելով. «Շատ ուրախ եմ գտնվել Հայաստանում: Ես այստեղ տեսա մեծ ուշադրություն կանանց նկատմամբ և բիզնեսով զբաղվող կանանց քաջալերելու ուղղությամբ: Իսկապես շատ ուրախ եմ տեսնել դա»: Քարդաշյանի խոսքով՝ տպավորված է Հայաստանում մարդկանց ջերմ վերաբերմունքով և մտադիր է նաև տնտեսական գործունեություն ծավալել այստեղ:
Նիկոլ Փաշինյանը և Քիմ Քարդաշյանը մտքեր են փոխանակել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացի, հայ ինքնության պահպանման, Հայաստանի հասարակական-քաղաքական, տնտեսական կյանքում կանանց ակտիվության և ներգրավվածության, ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովի շրջանակում համագործակցության համար ընձեռվող հնարավորությունների շուրջ: