ԱՄՆ-ում բնակիչը հայտնի կազմակերպությանը դատի տալուց հետո շահել է 8 միլիարդ դոլար
Մերիլենդի բնակիչներից մեկը, ով դատի էր տվել հայտնի Johnson & Johnson ընկերությանը, շահել է դատը, իսկ ընկերությունը պարտավորվել է հայցվորին վճարել 8 միլիարդ դոլար փոխհատուցում:
Հայցվորը՝ Նիկոլաս Մյուրրեյտ դեռահաս տարիքում շիզոֆրենիա հիվանդության պատճառով ընդունել է Johnson & Johnson ընկերության կողմից արտադրվող Risperdal հակադեպրեսանտը, սակայն ընկերությունը հակացուցումների մեջ չի զգուշացրել, որ այն կարող է հանգեցնել կրծքագեղձի մեծացման, իսկ տղամարդու կուրծը դրա հետևանքով զգալիորեն մեծացել է:
Johnson & Johnson ընկերությունը դատարանի որոշումը որակել է չհիմնավորված, իսկ փոխհատուցման գումարը համարում է ոչ համարժեք:
Հիշեցնենք, որ նախկինում Johnson & Johnson ընկերության դեմ շուրջ 13 հազար հայց է ներկայացվել դրա տարբեր արտադրանքների վատ ազդեցության պատճառով՝ այդ թվում և մանկական մի շարք հիգիենայի միջոցների վատ ազդեցության: