ՍԴ դատավորի թեկնածու ընտրեց Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Դավիթ Խաչատուրյանը Շատ ուրախ եմ, որ նորամուտս նշեցի ազգային հավաքականում․ Տիգրան Ավանեսյան Քաղբանտարկյալների լուսանկարները՝ ավտոբուսների վրա Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան Արփա գետից Տավուշում՝ կիսակառույց շինությունում, հրշեջները հայտնաբերել են տղամարդու մոխրացած դիԱրագածոտնի մարզում արձանագրվել են որսագողության 2 դեպք․ առգրավել է որսագողերի զենքերը Ագարակ-Քաջարան ճանապարհի կառուցման կապալառուն վերսկսել է պայթեցման աշխատանքների նախապատրաստումը Զինծառայող Կարապետյանին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու վարույթի նյութերը դատարանում են Նարեկ Մանթաշյանին հրավիրել են ՔԿ և նոր մեղադրանք առաջադրել Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ՀՀ ԱՆԱպրիլի 1-ին կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըՀայտնի Թոռնիկը հա՛մ Ագրարայինի ՈւԽ նախագահ, հա՛մ ՍԱՏՄ փորձագետԿարծում եմ, բոլոր տեղերում էլ հուդա-մատնիչներ կլինեն․ Սերգեյ ՉիչոյանԻնեկոբանկն ընդդեմ թոշակառուների․․․ Քաղաքացու իրավունքների պաշտպանԵղեգնաձորում սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է 32–ամյա բնակիչըԱԺ պատգամավորներ Սարգիս Խանդանյանն ու Մարիա Կարապետյանի կգործուղվեն ԲեռլինՓոխվարչապետը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ Օդի ջերմաստիճանը Երևանում կհասնի մինչև +23 աստիճանի Որոնվում են տեսանյութում պատկերված անձինք Ժաննա Անդրեասյանը պարգևատրել է «Սալոմե»-ն վերականգնող վարպետներին
Դիմումիս հիման վրա ՔԿ-ում վարույթ է նախաձեռնվել Նարեկ Սամսոյանի բռնի ձերբակալության առիթով
Հայաստանի եվրաինտեգրման թեմայով Ազգային ժողովում լսումներ է հրավիրվելՈւկրաինան ստացել է Challenger 2 տանկեր՝ առանց լրացուցիչ զրահատեխնիկայիՓաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին. Անդրանիկ ԹևանյանԴոլարն ու եվրոն շարունակում են էժանանալ Խաղաղությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև է․ այն ոչ Վաշինգտոնում է, ոչ Բրյուսելում, ոչ Փարիզում․ Հիքմեթ Հաջիև Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն
Հայ-ռուսական հարաբերությունները դառնում են ավելի լայն հակամարտության օբյեկտ. սա շատ վտանգավոր է. Սերգեյ Կոպիրկին
Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա ԵրևանումՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք (տեսանյութ) «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժերՆարեկ Սամսոնյանի՝ ԱՄՆ դեսպանին ուղղված նամակը դեսպանատանը չվերցրեցինԵթե ճնշում են, ում որ ճնշում են, թող ինքն էլ խոսի․ Իմ նկատմամբ ճնշումներ ոչ մի կերպ չկան․ նախկին պատգամավոր (տեսանյութ)Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ադրբեջանական հեռուստաալիքը պարզաբանել է՝ ինչու չի ցուցադրվել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը
Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն ՍարուխանյանՊՆ-ում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրին վերաբերող հարցերՍԱՏՄ-ն հրապարակել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքներըՔաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա ՔվինինԱլեն Սիմոնյանն Ալեքսեյ Սանդիկովին գործուղում է ՄոսկվաՄեքենան գլորվել է ձորը. վարորդը հիվանդանոցում մահացել էԶելենսկին, թերևս, առաջին անգամ բաց տեքստով խոստովանել է, որ Ուկրաինան պատերազմում պարտվում է. քաղաքագետԼեհաստանում ռազմական օդանավերը օդ են բարձրացվել Ուկրաինայում ռուսական ակտիվության պատճառովԱնհանգիստ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն բոց առաջացնող կայծը չի երևում. ԱնանյանԱշխատանքից ազատում՝ Հայաստանում Սոլովյովի հաղորդումն արգելափակելուց հետոԴատելով արձագանքներից` Բաքվում լավ հասկացել են Տոյվո Կլաարին. Արամ Սարգսյան
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 40 վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության. ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կգՀորը բռնության ենթարկելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեբուժարանում
Հայաստանում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները
Տնտեսություն

Կյանքն ապրեք որպես երիտասարդ մարդ. նախագահ Արմեն Սարգսյանի ելույթը՝ «Ապրել խելացի. հզորացնել երիտասարդներին» համաժողովին (ֆոտո)

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Մեսրոպ Մաշտոցի անվան «Մատենադարան» հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում մասնակցել է Եվրամիության Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված՝ «Ապրել խելացի. հզորացնել երիտասարդներին» խորագրով համաժողովին: Այն կազմակերպվել էր արտաքին գործերի, կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների համատեղ ջանքերով: Միջոցառմանը մասնակցում էին նաև ԵՄ անդամ երկրների և Արևելյան գործընկերության երկրների՝ կրթության, երիտասարդության և նորարարության հարցերով զբաղվող պաշտոնյաներ, «Եվրոպական երիտասարդ դեսպաններ ծրագրի» մասնակիցներ:

Հանդես գալով ելույթով՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նախ շնորհակալություն է հայտնել համաժողովը Հայաստանում կազմակերպելու համար: «Երբ ես արտերկրում իմ երկիրն եմ ներկայացնում, երբեմն մտածում եմ, թե ես ստարտափի նախագահ եմ: Հայաստանը մի մեծ ստարտափ է, Հայաստանը շատ հարուստ և հազարավոր տարիների պատմություն ունի, բայց այսօր Հայաստանը ստարտափ է: Շատերը մտածում են, որ մենք շատ ավելի մեծ ներուժ ունենք, քան իրականում օգտագործում ենք, դա հենց ստարտափի նկարագրությունն է: Հայաստանը ստարտափ է, և նրա հնարավորությունները բազմաթիվ են: Համոզված եմ, որ մենք հաջողության կհասնենք»,-նշել է նախագահը:

Անդրադառնալով համաժողովի խորագրին՝ «Ապրել խելացի», Արմեն Սարգսյանը նշել է, որ 21-րդ դարում խելացի ապրելը ոչ միայն թվային արվեստի համակցումն է, այլև ամեն ինչ համակցելը: Դիմելով համաժողովի երիտասարդ մասնակիցներին՝ նախագահը հորդորել է. «Խելացի ապրելը շատ ավելի լայն հասկացություն է: Ես քաջալերում եմ երիտասարդ սերնդին ապրել խելացի, կրթությունը ճիշտ օգտագործել, հնարավորինս շատ բան սովորել: Ֆիզիկապես խելացի ապրելու սովորություն ունեցեք, մարզվեք, ուշադիր եղեք սննդակարգին, բայց մնացեք երիտասարդ, ինչպես Շառլ Ազնավուրը 94 տարեկանում, ում վերջին համերգը մահվանից մի քանի օր առաջ էր տեղի ունեցել: Խելացի ապրեք Քըրք Քըրքորյանի նման, ով իր վերջին բիզնես գործարքն արել էր մահվանից երկու օր առաջ: Կյանքն ապրեք որպես երիտասարդ մարդ, որովհետև երիտասարդ լինելը տարիքի հետ կապված չէ»:

Նախագահի խոսքով՝ որպես պետություն և ազգ խելացի ապրելը բոլորի ուժերի համադրումն է՝ երիտասարդների և բոլոր նրանց, ովքեր իրենց երիտասարդ են համարում: Նա կարևորել է տարբեր սերունդների գործընկերությունը, նշելով. «Կարծում եմ՝ իսկական ապագան գործընկերությունն է տարբեր սերունդների միջև, հատկապես նրանց, ովքեր մտածում, ապրում, գործում են ինչպես երիտասարդ: Ողջ ազգին քաջալերում եմ մասնակից լինել այս գործընթացին: Երբ խոսվում է կրթության մասին, միշտ ասվում է՝ նախ, պետք է ուսուցիչ, ով պետք է դասավանդի: Չես կարող ունենալ միայն դպրոց աշակերտներով, պետք է ունենաս ուսուցիչներ: Այդ դպրոցները նրանք են, որոնք համայնքի պես են ապրում, իրար հասկանում են: Եթե դա չես հասկանում, ապա չես կարող հաջորդ սերնդին սովորեցնել, քանի որ մի քիչ տարբեր են քեզնից»:

Նախագահ Սարգսյանը նկատել է, որ շատ առումներով Եվրամիությունը կարող է օգտվել Հայաստանի պես պետությունների հետ աշխատելուց: «Մեր ազգը հավատում է ապագային, կարողանում է փոփոխությունների հասել, փոփոխություններ, որոնք կզարմացնեն ուրիշներին: Մեր ազգը լի է հույսով և խանդավառությամբ, հավատով դեպի ապագա, ուստի, կարծում եմ, որ մեզ հետ գործընկերությունը կօգնի նաև Եվրոպային, որպեսզի նա մնա երիտասարդ, սովորի մեզնից, մեր կենսափորձից: Ժամանակը կանգ չի առել, չկա վերջին կանգառ: Մենք Եվրոպան դիտարկում ենք որպես գործընկեր, ում հետ կարող ենք միասին սովորել, գաղափարներ հղանալ,-ավելացրել է նախագահը՝ նկատելով, որ պահանջները փոխվում են նաև թվային աշխարհում և նույն Եվրոպան թվային աշխարհում շատ բան պետք է սովորի մյուսներից: -Ես պատրաստ եմ շարունակել օժանդակելու ձեզ՝ ԵՄ երիտասարդ դեսպաններիդ, որպեսզի ԵՄ-ն ավելի երիտասարդ դառնա, ունենա 21-րդ դարի արժեքներ: Այս աշխարհը փոխվում է: Հիմա մարդկանց ձայնը լսելի է ամեն րոպե: Պետք է բոլոր ոլորտներում խելացի ապրել, ես պատրաստ եմ աջակցել գործընկերների հետ համագործակցությանը, խրախուսել երիտասարդ սերնդին, որ ակտիվորեն մասնակից լինեն այս ստարտափ պետության զարգացմանը»:

Նախագահ Սարգսյանն այնուհետև հարցուպատասխանի ձևաչափով զրուցել է համաժողովի մասնակիցների հետ: Պատասխանելով մարտահրավերների մասին հարցին՝ նախագահը նշել է, որ ստարտափները, որպես կանոն, սկսվում են մի քանի մարդկանցով, ովքեր ունեն գաղափար, որին հավատում են, սակայն փոքր ստարտափը հաջողակ դարձնելու համար միայն գաղափարը բավարար չէ, պետք է ունենալ տեսլական: Նա կարևոր գործոններ է համարել կրթությունը, այսինքն՝ հաջորդ սերնդի պատրաստումը, ինչպես նաև համապատասխան միջավայրի ստեղծումը. «Չես կարող ունենալ ստարտափ առանց անհրաժեշտ միջավայրի: Հայաստանում թվային համակարգը զարգացնելու համար պետք է խոշոր ընկերություններին բերել հետազոտություն իրականացնելու այստեղ: Նրանց ներկայությունը ճիշտ միջավայր է ստարտափների համար: Շատ կարևոր է, որ ոչ միայն աշխարհն իմանա մեր մասին, այլև մենք իմանանք աշխարհի մասին»:

Արմեն Սարգսյանը տեղեկացրել է, որ նախագահական ինստիտուտը սկսել է մի նախաձեռնություն, որը կոչվում է ATOM, և որի շրջանակում նախատեսվում է խոշոր ընկերությունների՝ IBM, Thalles, Dassault, բերել Հայաստան՝ հետազոտական աշխատանքներ անելու: «Դա երիտասարդ սերնդին կօգնի ապրել ճիշտ միջավայրում, որտեղ կարող են սովորել խոշոր ընկերություններից: Մենք պետք է ինտեգրենք նաև երկիրը: Այս երկիրը չի սահմանափակվում միայն Երևանով, դրանից դուրս ևս կան տաղանդավոր մարդիկ: Դրա օրինակն է Լոռիի COAF-ը,-ընդգծել է նախագահը:- Հավատացած եմ, որ ապագայում շատ մարտահրավերներ են լինելու, բայց մի մոռացեք, որ ցանկացած մարտահրավեր հնարավորություն է: Դուք կարող եք ձեր կյանքն ու հաջողությունը կառուցել մարտահրավերի ու հնարավորության վրա, և դա երկիրն ավելի ամուր կդարձնի»: