«Գագիկ Ծառուկյանը կարող է կամուրջ հանդիսանալ Իրանի և ԵԱՏՄ անդամ երկրների միջև». Ալի Ռեզա Նազիֆ (տեսանյութ)
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունել է Իրան-Հայաստան բարեկամության միության Թավրիզի գրասենյակի տնօրեն Ալի Ռեզա Նազիֆին:
Քննարկվել են հարևան երկու պետությունների հարաբերությունների խորացմանն ուղղված հարցեր:
Գագիկ Ծառուկյանը նշել է, որ իրանցի և հայ ժողովուրդների եղբայրությունն ապացուցված է ժամանակով և ընդգծել, որ հարաբերությունները զարգացնելու համար անհրաժեշտ են ոչ թե խոսքեր, այլ գործեր:
Ալի Ռեզա Նազիֆը ԲՀԿ նախագահին հրավիրել է այցելել ԱՐԱՍ ազատ առևտրի գետի: