Ղազախստանում երկրաշարժ է գրանցվել
Ղազախստանում գրանցվել է 5,5 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ։ Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից։
Երկրաշարժը գրանցվել է ժամը 03։49-ի սահմաններում և զգացվել է Ալմաթի երկրամասում։
Նշվում է, որ ցնցումները զգացվել են նաև մի շարք այլ քաղաքներում ու բնակավայրերում։
Առայժմ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
Նոր մանրամասների դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկություն։