«Ժողովուրդ». Մանրամասներ Փաշինյանի 3 ժամանոց հանդիպումից. «ոստիկանական համակարգը պետք է գլխիվայր շուռ տալ»

Այս թեմայով
- Դժվար թե դատական համակարգը դիմակայի. Վազգեն Ռշտունի
- «Ժողովուրդ». Խնդիր է դրված դատական իշխանության ոչ թե 30-50%-ի, այլ ամբողջ կազմի լիազորությունների դադարեցմանը
- Առաջին ընթերցմամբ ընդունվեց վարորդների համար բալային համակարգի ներդրման օրինագիծը
- Բոյկոտե՛լ ահաբեկչությունը սպասարկող Telcell վճարային համակարգը. Նարեկ Սամսոնյան
«Ժողովուրդ» թերթը գրում է․
«Նախօրեին ՀՀ վարչապետը 3 ժամանոց փակ գաղտնի հանդիպում ունեցավ «Իմ քայլը» խմբակցության հետ: Թեեւ պաշտոնապես հայտարարվեց, որ խոսվել է Ամուլսարի, ՀՀ ոստիկանությունում կառուցվածքային փոփոխությունների, ԵՏՄ համաժողովի, ներքաղաքական հարցերի եւ ՍԴ նախագահի ապագայի մասին, այնուամենայնիվ, այդ դռնփակ նիստից որոշ մանրամասներ են հայտնի դարձել «Ժողովուրդ» օրաթերթին: Նախ տեղեկացանք, որ վարչապետին հարց տալու հերթագրվողները շատ են եղել, դրա համար 2 ժամ նախատեսված նիստը 3 ժամից ավել է տեւել:
Փաշինյանն ասել է, որ առաջիկայում Ամուլսարի մասով գործընթացներ են լինելու, եւ պատգամավորները պետք է խորը ուսումնասիրեն խնդիրը, համախմբվեն ու միասնական տեսակետ հայտնեն:
Խոսվել է, որ ՀՀ ոստիկանական համակարգը պետք է գլխիվայր շուռ տալ, քաղաքային ոստիկանություն հիմնել, բաշխել պատասխանատվությունը, որպեսզի ոստիկանապետի ձեռքում կենտրոնացած չմնա ողջ համակարգը:
Այս մասով ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը Արդարադատության նախարարության հետ համատեղ կաշխատի: Իսկ Հրայր Թովմասյանի մասով կարծիքներ են հնչել, որ նա շուտով հրաժարական կտա»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում