WCIT 2019 պաշտոնական ընթրիքին մասնակցում է նաև Փաշինյանը
Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մասնակցում է WCIT 2019 պաշտոնական ընթրիքին. «Եկել ենք մասնակցելու WCIT 2019 համաժողովի հանդիսավոր գալա ընդունելությանը»,- ֆեյսբուքի իր էջում հայտնել է Փաշինյանը:
Ընթրիքին մասնակցում են նաև․ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, System of A Down ռոք խմբի մենակատար, ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը և այլք։
«WCIT 2019»–ի մեկնարկը տրվել է 2 օր առաջ։ Երեկ առավոտյան տեղի է ունեցել համաժողովի պաշտոնական բացման արարողությունը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։ Համաժողովին մասնակցելու համար Հայաստան է եկել 2500 հյուր 70 երկրից։ Հյուրերի ցանկում են համաշխարհային ճանաչում ունեցող Քիմ Քարդաշյան-Վեսթը, «GIPHY»-ի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Ալեքս Չունգը, Սերժ Թանկյանը, Acer ընկերության հիմնադիր Սթեն Շին, CNN հայտնի լրագրող Ռիչարդ Քվեստը: