Դատարանը չթույլատրեց Արմեն Գևորգյանին մեկ շաբաթով բացակայել երկրից (տեսանյութ)

Այս թեմայով
- Արմեն Գևորգյանի կողմից որպես կաշառք ստացած 1 մլն դոլարն օրինականացնելու համար մեղադրանք է առաջադրվել վերջինիս հորը` Անդրանիկ Գևորգյանին
- Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանի ամենահետամնաց պետությունը, որի իշխանություններից պահանջվելու են բացատրություններ՝ ինչո՞ւ վարակվածների այսքան մեծ թվեր, ինչո՞ւ այսքան մահեր. Արմեն Գևորգյան
- «Մարտի 1-ի» ողբերգությունը չպետք է սահմանափակվի մեկ քրեական գործի շրջանակում. Էլինար Վարդանյան
- Մահացել է երգիչ, երաժիշտ Արմեն Գեւորգյանը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժեց ՀՀ նախկին փոխվարչապետ, ամբաստանյալ Արմեն Գևորգյանի խափանման միջոց ստորագրությունը վերացնելու կամ ՀՀ-ից բացակայելու թույլտվություն տալու վերաբերյալ միջնորդությունը:
Արմեն Գևորգյանի փաստաբանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Գևորգյանը պետք է մեկնի Ավստրիա՝ բուժզննման։ Հարցին, թե ինչու է Արմեն Գևորգյանը ուզում դրսում բուժվել, փաստաբանը պատասխանեց, որ քանի որ ամեն անգամ նա բուժում ստացել է դրսում, ուստի նրան անհրաժեշտ է մեկնել հենց Ավստրիա։
Մանրամասները՝ տեսանյութում